Անուշ Մարկոսյան

Խոշոր մանրածախ ցանցի միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար:

Մեզնից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը: Սիրում եմ իմ շրջապատի մարդկանց մեջ տեսնել միայն դրական կողմերը, այդպես ավելի հեշտ է և լավ: Պաշտում եմ իմ ընտանիքը և սիրում ընկերներիս:

Խիղճս տանջում է, որ ստիպված եմ եղել ապրել Հայաստանից հեռու… VIVA –ի հետ այժմ ավելի հեշտ է ապրել իմ խղճով… Իսկ Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում իմ ինտերնացիոնալ ընտանիքում:

Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և երբեմն նույնիսկ չափից ավել: Բայց ես սիրում եմ այն զգացմունքը, երբ անում ես այն, ինչ սիրում ես և ձգտում արդյունքների:

Ուզում եմ խոստովանել, որ վախենում եմ 40-ամյակից: Լավ է, որ ամուսինս չի վախենում, կամ ձևացնում է, թե չի վախենում, և դա աջակցում է: Կարծում եմ, որ այդ պահի մոտենալուն, անհրաժեշտ է հարմարվել, գուցե՞ ավելի հեշտ կլինի:

Եթե հարցնում են ինչպիսի՞ն եմ ես. ամեն երկուշաբթիս սկսվում է դիետայով: Ես նույնպես պացիֆիստ եմ, ոչ տիպիկ մայր և կին, ով ցանկանում է իր երեխաների համար ընկեր լինել, իսկ ամուսնուն` միշտ զարմացնել: