Մալխասյան Վիգեն Անդրեյի

Մոսկվայի Ա.Ի.Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ։

Մանագիտություններ՝

վիրաբուժություն, ուրոլոգիա, ուռուցքաբանություն, բ.գ.թ., բարձրագույն կարգի որակավորման բժիշկ։

Ռուսաստանի առողջապահության նախարարության ոլորտում «Ուրոլոգիա» մասնագիտության գծով ՌԴ ԱՆ փորձագիտական խորհրդի պրոֆիլային հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ռուսաստանի առողջապահության նախարարության ոլորտում «Ուրոլոգիա» մասնագիտության գծով ՌԴ ԱՆ փորձագիտական խորհրդի պրոֆիլային հանձնաժողովի՝ ՌԴ սուբյեկտների ուրոլոգիական ծառայությունների վիճակի և համառուսաստանյան դիտարկումային ուսումնասիրությունների համակարգման հարցերով մոնիտորինգի աշխատանքային խմբի նախագահ։

Կրթություն.

Ուսումնական հաստատություն՝ «Սանկտ-Պետերբուրգի Ի.Պ.Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»։

Աշխատանքի փորձ.

2003 թ. օգոստոս — 2004 թ. հուլիս՝ Լենինգրադի մարզ, քաղ. Տոսնո, առողջապահության մունիցիպալ հիմնարկ /МУЗ/ Տոսնոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց, շտապ ուրոլոգիական օգնության վիրաբուժական բաժանմունքի ինտերն-բժիշկ։

2004 թ. դեկտեմբեր — 2006 թ. հուլիս՝ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատոր — բժիշկ։

2007 թ. ապրիլ — 2008 թ. հունվար՝ Պսկովի մարզ, քաղ.Լոկնյա, Մունիցիպալ հիմնարկ /МУ/ Լոկնյայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բժիշկ-վիրաբույժ, բժիշկ-ուրոլոգ։

2008 թ. դեկտեմբեր — 2011 թ. դեկտեմբեր՝ Մունիցիպալ հիմնարկ /МУ/ Լոկնյայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, քաղ. Լոկնյա, Պսկովի մարզ, Մոսկվայի Ա.Ի.Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի ասպիրանտ։

2011 թ. հոկտեմբեր – 2012 թ. մայիս՝ «РАМБАМ» ռուս-իսրայելական բժշկական կենտրոն, բժիշկ-ուրոլոգ։

2012 թ. – 2013 թ. մարտ՝ ՍՊԸ « ГАЛАТЕЯ ЭНДОСКОПЫ» բժշկական ֆիրմա, բժշկական խորհրդատու։

2013 թ. սեպտեմբեր – 2018 թ. մարտ՝ Մոսկվայի Ա.Ի.Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ։

2015 թ. փետրվար – 2017 թ. փետրվար՝ Ս.Ի.Սպասոկուկոցկիի անվան առողջապահության պետական բյուջետային հիմնարկ /ГБУЗ/ քաղաքային կլինիկական հիվանդանոցի /ГКБ/ դիստանցիոն քարափշրման բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ։

2017 թ. փետրվարից առ այսօր՝ Ս.Ի.Սպասոկուկոցկիի անվան առողջապահության պետական բյուջետային հիմնարկ /ГБУЗ/ քաղաքային կլինիկական հիվանդանոցի /ГКБ/ ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ։

2018 թ. մարտից առ այսօր՝ Մոսկվայի Ա.Ի.Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ։

Հրապարակումներ.

Հեղինակ է ավելի քան 30 տպագիր նյութերի։