Կրթություն.
1991–1997 թ.թ.՝ Երևանի պետական բժշկական համալսարան, մանկաբուժական ֆակուլտետ։ 1997-2000 թ.թ.՝ ուսում օրդինատուրայում «Վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ։
Սկսած 4-րդ կուրսից մինչև օրդինատուրան ավարտելը՝ աշխատանք շտապ օգնության կայանում / սկզբում՝ որպես բուժակ, այնուհետև՝ բժիշկ/։
2000 թ. ավարտել է օրդինատուրան և տեղափոխվել Մոսկվա։ 2000 թվականից աշխատել է որպես օրթոպեդ-վիրաբույժ տարբեր կլինիկաներում։
2007 թվականին՝ ուսում մանկական վիրաբուժության գծով Ռուսաստանի շարունակական մասնագիտական կրթության բժշկական ակադեմիայի /РМАНПО/ բազայի վրա։
Նույն տարում՝ ուսում պոստիզոմետրիկ ռելաքսացիայի /ПИР/ փափուկ մանուալ տեխնիկայի գծով Վերականգնողական բժշկության ինստիտուտում։
2008 թ. Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի /РУДН/ բազայի վրա ուսումնասիրել է օրթոպեդիկ ստելկաների պատրաստման մեթոդիկան։
25.02.2017 թ. անցել է կինեզիոտեյպավորման KT1-KT2 դասընթաց։
Աշխատանքի փորձ.
Ներկա պահին աշխատում է Պերինատալ բժշկական կենտրոնում։ Հղիների, նորածինների և մինչև 16 տարեկան երեխաների, ինչպես նաև նրանց մայրերի խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդների խորհրդատվություն է իրականացնում տանը և առցանց։
Ռուսաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի, օրթոպեդների SICOT միջազգային ասոցիացիայի անդամ է։ Ուսուցողական դասախոսություններ է անցկացնում Պերինատալ բժշկական կենտրոնի Մայրիկների դպրոցում և Олант-ում։