Մարդասիրական օգնություն Արցախի բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին:

Մենք շարունակում ենք Արցախի բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին բաճկոններ բաժանել։ Մենք եղանք Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Վաղուհաս գյուղերում և 107 ընտանիք ապահովեցինք տաք հագուստով։ Փետրվարը ցուրտ ու ձնառատ էր։ Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մարդկանց ապահովել առավել անհրաժեշտ իրերով այս ժամանակահատվածում։