Տատյանա Հովհաննիսյան

ՎԻՎԱ հիմնադրամի նախագահ և համահիմնադիր, բժշկական գիտությունների թեկնածու, թերապևտ, գաստրոէնտերոլոգ։ Բժիշկ-պրակտիկ։

2002 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան։ Հետագայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ներքին հիվանդություններ և բժշկական գենետիկա մասնագիտություններով։

Այժմ որպես բժիշկ աշխատում է 4-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում։ Վարել է գիտամանկավարժական գործունեություն Մոսկվայի Եվդոկիմովի անվան պետական բժկաստոմատոլոգիական համալսարանում, ունի 70-ից ավելի հրատարակված աշխատություններ։