Շտապ հավաք Նոյեմբերյանի հիվանդանոցի համար



Մենք, դեռևս Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ժամանակ սկսեցինք օգնությունը Տավուշի մարզում, որպեսզի հիվանդանոցները պատրաստ լինեն…
Մշտապես այցելում ենք բոլոր հիվանդանոցները և հոսպիտալները։
ԵՒ այս ընթացքում էլ Տատյանա Հովհաննիսյանը Նոյեմբերյանում էր։ Գլխավոր բժշկի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կրթական ծրագրի և բուժօգնության հասանելիության բարելավման համար համագործակցության շարունակականության մասին։
Նոյեմբերյանի հիվանդանոցը սպասարկում է 29 հազար մարդու (մեծահասակների և երեխաների):
Անպայման պետք է հաշվի առնել, որ շրջանը սահմանամերձ է…
Այդ իսկ պատճառով մենք հայտարարում ենք շտապ հավաք նոր սարքավորումների գնման համար։
Ընդհանուր արժեքը հայտնի կլինի վաղը կամ մյուս օրը, երբ ստանանք ընկերությունների առաջարկները, սակայն մոտավորապես 1 մլն ռուբլին բավարար կլինի։
Օգնեք սահմանամերձ հիվանդանոցների մեր բժիշկներին՝ ժամանակին ցուցաբերել որակյալ բուժօգնություն։