Դրամահավաք` շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար արտագնա ճամբար — Դիաբետի դպրոց անցկացնելու համար

6-18 տարեկան 35 երեխա 1 շաբաթ գտնվելու է ճամբարում։ Երեխաները Հայաստանից և Արցախից են, ովքեր առաջին անգամ են բախվել շաքարային դիաբետի հետ, և նրանց կյանքը հիմա լիովին պիտի փոխվի։ Դա ամենօրյա արյան շաքարի չափումներ և ինսուլինի ներարկումներ են։

Ճամբարի խնդիրն է սովորեցնել, թե ինչպես ապրել նման հիվանդությամբ և չհանձնվել։ Լինել ճիշտ այնպիսին, ինչպիսին բոլորն են, ինքնուրույն կատարել ներարկումները և չխախտել սննդակարգը։

Բացի այդ, երեխաների համար կկազմակերպվի հատուկ ծրագիր` արտ-թերապիա, հոգեբանական աջակցություն, սպորտ, նաև` դիաբետի դպրոց։ Շատ կարևոր է, որ ճամբարում կլինեն դիաբետով մեծահասակներ, ովքեր երեխաներին կպատմեն և ցույց կտան, թե ինչպես հարմարավետ ապրել նման ախտորոշմամբ:

Մեր ֆոնդը երեխաներին կպարգևատրի հատուկ պարգևով` Ջոսլինի մեդալի փոքրիկ խորհրդանիշով։ Ջոսլինի մեդալը սահմանվել է դեռևս 1948 թվականին. այն հանձնում են մարդկանց, ովքեր ավելի քան 25 տարի շաքարային դիաբետ ունեն: Այս պարգևը յուրաքանչյուր անձի` շաքարախտի հետ ամենօրյա աշխատանքի, արիության և ուժի ճանաչման խորհրդանիշ է։

Դրամահավաքն ընթանում է «Կաթիլ» հիմնադրամի և Հայաստանի դիաբետիկ ասոցիացիայի հետ համատեղ։

[donatify_progress_bar id=3]

ВАШ ВКЛАД

[donatify_donoations_list id=3]