Ընկերներ, մեր ամենամյա Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Ինչը նշանակում է, ինչպես միշտ, մենք անհամբեր սպասում ենք, որ միանաք մեզ: Մենք համագործակցության ենք հրավիրում ընկերություններին և անհատներին, ովքեր պատրաստ են մեզ տրամադրել իրենց արտադրանքը բարեգործական լոտերի համար։
Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի արցախցի երեխաների բարեգործական ծրագրին։ Նախագծի մասին կպատմենք քիչ ուշ։ Միևնույն ժամանակ խնդրում ենք միանալ մեզ։ Շնորհակալ եմ, որ միշտ պատրաստ եք օգնելու: Համագործակցության համար խնդրում ենք գրել info@viva.foundation էլ.
Լուսանկարը՝ VIVA հիմնադրամի արխիվ