Ինչպե՞ս օգնություն ստանալ:

Մենք անցնում ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող երկարաժամկետ օգնության երկրորդ փուլին։ Առաջին փուլում Հիմնադրամի օգնությունը տրամադրվում էր սահմանամերձ մարզերում։ VIVA հիմնադրամի կամավորները առաջինը դիմավորեցին Արցախից տեղահանվածներին։ Ծերեր, երեխաներ, հղի կանայք․․․ VIVA հիմնադրամի՝ Գորիսում և Վայքում տեղակայված բարեգործական կետերով առաջին 7 օրերի ընթացքում անցել են ավելի քան 70 հազար մարդ։ Նրանցից յուրաքանչյուրին ցուցաբերվել է բժշկական օգնություն, ըստ անհրաժեշտության տրամադրվել են տակդիրներով, դեղորայքով և հիգիենայի պարագաներով լի փաթեթներ։

Այժմ արցախցիները տեղակայվել են Հայաստանի տարբեր մարզերում և համակերպվում են։ Մարդկանց պետք են կացարաններ, աշխատանք, հագուստ, սնունդ, բուժօգնություն։ Ինչ օգնություն է տրամադրում արցախցիներին պետությունը և ինչով կարող է օգնել VIVA Հիմնադրամը

Հաշվառում պետական հաստատություններում

Շատ ծառայություններ, ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ արցախցիները, կարող են ստանալ անվճար, ըստ բնակության վայրի։ Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է հաշվառման կանգնել հետևյալ պետական հաստատություններում:

Ըստ գրանցման վայրի պետական հաստատությունում (պոլիկլինիկայում) դուք կարող եք ստանալ անվճար առաջին բուժօգնություն պետպատվերով։ Օրինակ թերապեֆտի կոնսուլտացիա, դեղորայք։

Ինչպե՞ս է օգնում VIVA հիմնադրամը։

VIVA-ն բարեգործական հիմնադրամ է, որի գործունեության հիմնական ուղղվածությունը մարդկանց բժշկական օգնության տրամադրումն է։ Մենք օգնում ենք այնտեղ, որտեղ դրա խիստ անհրաժեշտությունը կա։ Այնտեղ, որտեղ մարդիկ ինքնուրույն չեն կարող հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրները, իսկ պետական ծրագրերը օժանդակություն չեն նախատեսում։ Այսօր Հիմնադրամի ուշադրության առյուծի բաժինը սևեռված է մեր այն հայրենակիցների վրա, ովքեր ստիպված լքել են իրենց տները և տեղափոխվել։ Արցախից եկել են այդ թվում նաև բարդ քրոնիկ հիվանություններով տառապող, հիվանդության սուր փուլում գտնվող մարդիկ, նրանք, ում անհրաժեշտ է հրատապ և համալիր բժշկական օգնություն։ Մենք պատրա՛ստ ենք օգնել։ Բժշկական օգնության համար հարկավոր է ձեռնարկել հետևյալ քայլերը։

VIVA Հիմնադրամից բուժօգնություն ստանալու համար լրացրեք հարցաթերթիկը՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով։ Հարցաթերթիկը լրացնելիս նշեք ձեր հիվանդության ախտորոշումը, դեղորայքների անվանումները, որ ընդունում եք։

Սպասեք հիմնադրամի կամավորների պատասխանին։ Հարցաթերթիկի մշակումը տևում է մինչև 7 աշխատանքային օր։ Հարցաթերթիկի լրացման ժամանակ համոզվեք, որ ճիշտ եք նշել կոնտակտային տվյալները։

Ստացեք ձեզ անհրաժեշտ բուժօգնություն։

Մեր բժիշկների փորձագիտական խորհրդի կողմից օպերատիվ միջոցառումներ կձեռնարկվեն պատշաճ և հասանելի բուժօգնություն տրամադրելու համար։ Առաջին հերթին խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը․
Տարածե’ք այս հարցաթերթիկը, որպեսզի մենք շուտափույթ կարողանանք օգնել առավել խոցելի խմբերին։ Օգնեցե’ք մեզ օգնել։

Լուսանկար․ Լիզավետա Գալստյան, VIVA Բարեգործական հիմնադրամի արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով