Այս օրը շատերի հիշողության մեջ երկար կմնա։ Հոկտեմբերի 28-ին VIVA Բարեգործական հիմնադրամի կամավորները անց կացրեցին Աբովյանում։ Հիմանդրամն այստեղ ծավալեց ժամանակավոր շարժական շտաբ` Արցախից փախստականներին բուժօգնություն տրամադրելու և հումանիտար օգնություն բաշխելու նպատակով։ Օգնություն ստանալու համար շտաբ դիմեց 243 ընտանիք։ 243 սիրտ կտրատրող, հուզիչ պատմություն։ Չէ որ մարդիկ առաջին հերթին գալիս էին մարդկային ջերմ սրտահույզ աջակցության համար, լսելու համար, որ իրենք պետք են, կարևոր են, որ իրենց անպայման կօգնեն։ Համենայն դեպս VIVA Հիմնադրամն աշխատում է հնարավորս ամեն ինչ անել, որպեսզի տեսնի այսպիսի ժպիտներ։

ԵՎ այսպիսի․․․

Եվ գրկախառնություններ։ Անչափ շատ գրկախառնություններ…


Հոկտեմբերի 28-ին VIVA Հիմնադրամի շարժական շտաբն Աբովյանում Արցախից տեղահանված և Կոտայքի մարզում տեղակայված մեր հայրենակիցներին ապահովեց հետևյալ օգնությամբ․
- բժշկի խորհրդատվություն
- կանանց հիգիենիկ խնամքի պարագաներ, տակդիրներ երեխաների համար
- մանկական սնունդ մինչև 3 տարեկան երեխաների համար
- դեղամիջոցներ

Աբովյանում շարժական շտաբն աշխատել է հոկտեմբերի 28-ին ժամը 10:00-17:00 ։ ;Հասցե՝ Կոտայքի մարզ, Աբովյան, Բարեկամության հրապարակ , շենք 2։


Լուսանկարը՝ Լիզավետա Գալստյանի։