Դասեր Հայաստանի մասին

Արցախից արտագաղթը ոչ ոքի անտարբեր չթողեց։ Բազում հիմնադրամներ, սրտացավ կամավորներ շուրջօրյա օգնություն էին ցուցաբերում Արցախի մեր հայրենակիցներին՝ բուժօգնություն, սնունդ, հագուստ և օթևան։
Այս պահին աջակցման այս գործընթացը կանգ չի առնում, սակայն նկատելիորեն փոխվում է։

Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, որ աջակցման այս մեխանիզմը շարունակի աշխատել և հարմարվի արցախցիների ներկայիս կարիքներին։ Ինչո՞ւ բարեգործական հիմնադրամները պետք է համագործակցեն պետության հետ, և ինչո՞ւ այս ամենի մեջ փողը ամենագլխավորը չէ։
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ կխոսենք մեր հյուրերի հետ հանդիպման ընթացքում։

Դասախոսությունը վարում են գրող, լրագրող Մարկ Գրիգորյանը և հաղորդակցության մասնագետ, լրագրող Ալեքսանդրա Լիվերգենտը

Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով