Խոստանում ենք՝ Հայաստանի տաք արևը, մեր լեռների շունչը, ընտանեկան ջերմությունն ու հյուրընկալությունը կջերմացնեն բարեգործական տոնավաճառի յուրաքանչյուր այցելուի։ Արդեն մի քանի տարի է, ինչ VIVA հիմնադրամը Հայ կական մշակույթի ակադեմիայի հետ համատեղ Մոսկվայում անցկացնում է սուրբծննդյան տոնավաճառ՝ զվարճալի և ուսուցողական վարպետության դասերով, տոնական վիճակախաղով, հայկական ապրանքների, ապրանքների, հուշանվերների վաճառքով և այլն։ Այս տարի ձեզ սպասվում է՝
- Ամանորյա ծաղկեպսակներ ստեղծելու վարպետության դաս
- անակնկալ վիճակախաղ և կախարդական մրցանակների խաղարկություն
- տոնական ֆոտոզոնա
- և, իհարկե, նույն ինքը՝ իսկական Ձմեռ Պապը:

Ինչպես նաև, բարեգործական տոնավաճառում դուք կկարողանաք ձեռք բերել համեղ հայկական (և ոչ միայն) ուտեստներ և խմիչքներ։ Մուրաբաներ, թթու վարունգ, հայկական սուրճ, չրեր և (ինչպե՞ս առանց դրա ) հիանալի հայկական կոնյակ։ Հրուշակագործները թարմ գաթա ու փախլավա են թխելու։ Ձեզ մի՛ զրկեք ամանորյա սեղանը հայրենիքի ուտեստներով զարդարելու հաճույքից։

Եվ ձեր երեխաներին անպայման ձեզ հետ տարեք տոնավաճառ։ Նրանց համար հետաքրքիր ժամանցային ծրագիր ենք պատրաստել։ Բացի այդ, յուրաքանչյուր երեխա կկարողանա նամակ գրել Ձմեռ Պապին և այն անձամբ հանձնել նրան:

Իսկ ձեր երեխաների երազանքների հետ իրականացվում են նաև ինչ-որ մեկի ցանկությունները։ Ինչպես անցյալ տարի, ինչպես նսխանցյալ տարի..


Այս տարվա ողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող օգնության ծրագրերին։ Թո’ղ մեր ջերմությունն ու աջակցությունը հասնեն բոլոր նրանց, ովքեր հարկադրաբար լքել են իրենց տները։ Ավարտենք այս հերթական բարդ ու ծանր տարին բարի գործերով։ Դա մեզ բոլորիս թույլ կտա հույսով նայել ապագային։

Հիմնադրամի կամավորները ամանորյա ներկայացումներ կազմակերպեցին այն ժամանակ դեռևս շրջափակման մեջ գտնվող Արցախի տարբեր շրջաններում։

Իսկ 2021թ. մենք ուղղակի նվերներ էինք նվիրում, մրցանակներ էինք բաշխում <<Ցա’վդ տանեմ, Արցախ>> գեղարվեստական նախագծի մասնակից Արցախի պատանի նկարիչներին։
Այս տարի գիտենք ում ուրախություն պարգևել, ում առողջանալու հույսեր ներշնչել, ում աջակցել ծանր իրավիճակում, և իհարկե ուրախության ու երջանկության պահերին։ Տոնավաճառից ստացված հասույթը կփոխանցվի VIVA Հիմնադրամի` Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվելիք օգնության 5 ծրագրերի իրականացմանը։ Օգնություն կստանան շաքարային դիաբետով, քրոնիկ և ուռուցքաբանական հիվանդություններով տառապող, ինչպես նաև պալիատիվ հիվանդներն ու երիտասարդ ծնողները։
Դե ինչ, պատրա՞ստ եք: Տաքացնենք միմյանց մեր սրտերի ջերմությամբ։ Անպայմա’ն եկեք:
- 10ը դեկտեմբերի։ Սկիզբը. ժամը 11.00
- Մոսկվա, Բոլշայա Օրդինկա 29/10, շին. 2, 2 հարկ։
- Մուտքն ազատ է։
Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ