Մի քանի օր Սյունիքում

Մարզեր այս այցելությունները ամենաբարդն են։ Ամեն ամիս VIVA հիմնադրամը մեկնում է Հայաստանի հեռու տեղակայված գյուղեր, այնտեղ, ուր հաստատվել են Արցախից տեղահանվածները։ Մեզ հետ գալիս են բժիշկներ և կամավորներ, տանում ենք դեղեր, հումանիտար օգնություն և աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թեթևացնենք մարդկանց կյանքը։ 2024թ. փետրվարին մենք մեկնեցինք Սյունիք։

Արտաշեն և Խնձորեսկ

Մարդիկ շատ են։ Եվ գլխավորը, որ մեզ տալիս են այդ այցելությունները, այն է, որ սկսում ես հասկանալ, որ մարդկանց անհրաժեշտ է ոչ միայն դեղ և մանկական տակդիր, այլ պարզ մարդկային հոգածություն։ Լսել, գրկել, կարեկցել, ցույց տալ, որ մենակ չեն իրենց ցավի ու խնդիրների հետ, մենք իրենց կողքին ենք և պատրաստ` օգնելու, հուսադրելու և լավատեսությամբ վարակելու։

Մարդիկ շատ են։ Եվ գլխավորը, որ մեզ տալիս են այդ այցելությունները, այն է, որ սկսում ես հասկանալ, որ նրանց անհրաժեշտ է ոչ միայն դեղ և մանկական տակդիր, այլ պարզ մարդկային հոգածություն։ Լսել, գրկել, կարեկցել, ցույց տալ, որ մենակ չեն իրենց ցավի ու խնդիրների հետ, մենք իրենց կողքին ենք և պատրաստ` օգնելու, հուսադրելու և լավատեսությամբ վարակելու։

Ակներ և Վերիշեն

Կրկին կանգառ, կրկին նոր ծանոթություններ. Այս երկու գյուղերում հիմնադրամն օգնություն է ցուցաբերել 122 ընտանիքի։ Բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրվել է փորձագետ բժիշկների կողմից՝ թերապևտ, մանկաբույժ, վնասվածքաբան, ատամնաբույժ, ՈՒՁՀ կատարող բժիշկներ: Ահա ընդամենը մի քանի թվեր․

Բացի այդ, մարդիկ կարողացել են անցնել ուլտրաձայնային ախտորոշում, կատարվել են որովայնի օրգանների, վահանաձև գեղձի, արյան անոթների ուլտրաձայնային հետազոտություն։

Բժշկական օգնությունից բացի Հիմնադրամը Սյունիք էր բերել հումանիտար բեռներ. մանկական սնունդ, անձնական հիգիենայի խնամքի միջոցներ, մանկական տակդիրներ։

Խորին շնորհակալություն մեր բժիշկ-կամավորներին այս օրվա համար ևս. միասին մենք փոխում և բարելավում ենք մեր խնամարկյալների կյանքն ու առողջությունը։

Գորիս և Քարահունջ

Այս գյուղերում օգնություն ստացավ 50 ընտանիք։ ԵՎ կրկին տրամադրվեցին բժշկական խորհրդատվություններ, բուժզննումներ, հանձնարարականներ, հումանիտար օգնության տրամադրում, զրույցներ կյանքի մասին, անձնական պատմություններ…

Մենք աշխատում ենք հասնել ամենահեռու մարզերը, ուր գտնվում են մեր հայրենակիցները։

Այս ամենը իրականություն դարձավ ձեր բոլորի շնորհի’վ։ Շնորհակալությո’ւն, որ ձեր նվիրատվություններով օգնում եք մեզ օգնել։ Շնորհակալությո’ւն մեր կամավորներին, ովքեր անում են ամեն ինչ, ինչ կարող են և անգամ ավելին։ Միասին մենք անում ենք անհնարինը։

<> ծրագիրը

Երեխաները մեր ազգի ապագան են։ Ծրագրի այժմեական ուղղություններից մեկը Արցախից երիտասարդ ծնողներին տրամադրվող օգնության <<Մայրություն և մանկություն>> ծրագիրն է։ Սյունիք բերել էինք նաև այդ ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում 2023թ. հոկտեմբերին Հայաստանի տարածք տեղահանված, հղիության ուշ ժամկետներում գտնվող արցախցի երիտասարդ մայրիկներին տրամադրվում ենք հումանիտար և բժշկական աջակցություն։

Ծրագիրն արդեն ներառել է 300 նորածին Արցախից, իսկ հայցերի ընդհանուր քանակը 1000-ից ավելին է։ Երեխայի ծնունդից հետո ընտանիքը Հիմնադրամից ստանում է առաջին անհրաժեշտության իրերի լրակազմ. մանկական կահույք, հագուստ, տակդիրներ և ոչ միայն։ Լրակազմի մեջ մտնում են.

Ծրագրի ամբողջական ցանկին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ

Լուսանկարը: արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով