Ամենասարսափելի ժամանակը շրջափակման օրերն էին՝ այն ժամանակ մենք կարողացանք դեղեր հասցնել նրա համար միանգամից մի քանի ամսվա համար․․․ Բայց, ցավոք, տղայի վիճակը վատթարացել է։ Հիմա անընդհատ ցավերի և հոդերի շարունակական ձևախախտման պատճառով որոշում է կայացվել փոխարինել դեղը <<Խումիրա>>-յով։ Եկեք օգնենք ընտանիքին հավաքել միւոցներ բուժման համար։
Ներկայումս ընտանիքը վարձակալված բնակարանում է ապրում, իսկ Դենիսի հորը դեռ չի հաջողվել մշտական աշխատանք գտնել և մի կերպ ծայրը ծայրին է հասցնում պատահական վաստակած գումարներով։ Դենիսի մայրիկ Նարինեն նույնպես չի կարող աշխատել, քանի որ մեկ տարեկան փոքրիկ ունեն։

Դենիս
Պահանջվող դեղեր Վճարի չափը
240 000 ֏
Մեր Հիմնադրամը ձգտում է ընդգրկել որքան հնարավոր է շատ ընտանիքներ օգնություն տրամադրելու համար։ Յուրաքանչյում նվիրատվություն ահռելի նշանակություն ունի այդ ընտանիքների համար, որոնք հայտնվել են ծանր վիճակում։ Ձեր օգնության շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստանում շարունակել բուժումը և պայքարել հիվանդության դեմ։
Դրամահավաքը կօգնի գնել երկու ամսվա դեղ Դենիսի համար։ Շնորհակալություն, որ օգնում եք մեզ օգնել։
Դենիսի համար գումարը հավաքվեց 6 ժա՛մում: ՍԻՐԵԼԻ ՄԱՐԴԻ՛Կ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Լուսանկարը: արխիվ