Մելինեն հոգում է նաև իր քրոջ հոգսերը, քանի որ Սրբուհին մանկուց տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ <<Թեև ճակատագիրը մեզ լուրջ փորձություն է տվել քրոջս անբուժելի հիվանդության տեսքով, բայց մենք հաղթահարում էինք խնդիրները, ապրում էինք ուրիշներից ոչ լավ, ոչ վատ>>, — պատմում է Լուսինեն։
Մանկական ուղեղային կաթվածը՝ շարժողականության սահմանափակումը, ծանր փորձություն է թե՛ խնամարկյալի և թե՛ նրա ընտանիքի համար։ Սրբուհին 33 տարեկան է, և բոլոր այդ տարիների ընթացքում գամված է անկողնուն։ Նման ախտորոշմամբ հիվանդների խնամքն ահռելի ու շատ պատասխանատում գործ է, հատկապես եթե խոսքը գնում է հարազատի մասին։ Բայց Մելինեն չի դժգոհում, հակառակը, զրույցի ընթացքում դրսևորում է նման ծանր փորձությունների միջով անցած մարդու համար անհավանական իմաստություն։ Զրկվելով ամեն ինչից՝ հայրենական տնից, սովոր կյանքից, նա պետք է ամեն ինչ սկսի զրոյից։
Մելինեն փաստացիորեն անընդհատ քրոջ կողքին է, ում անհրաժեշտ է շուրջօրյա օգնություն․ կերակրել, լվացացնել, շրջել անկողնում, և իհարկե, շատ խոսել՝ անում է ամեն ինչ, որպեսզի թեթևացնի սիրելի քրոջ տանջանքները։
Արցախից տեղահանվելուց հետո քույրերն իրենց տարեց հոր հետ բնակություն են հաստատել Եղեգնաձորի մարզի գյուղերից մեկում։ Մենք առաջին իսկ օրերից Սրբուհուն վերցրինք մեք խնամակալության տակ, օգնում էինք ամեն անհրաժեշտ բանով։
Մեր Հիմնադրամի բարեկամնե՛ր և բարի կամքի մարդի՛կ։ Հայտարարում ենք նոր դրամահավաք Սրբուհի Առաքելյանի համար։ Դրամահավաքից ստացված միջոցները կծախսվեն դեղամիջոցների, հիգիենայի պարագաների, խնամքի հատուկ միջոցների ձեռք բերման վրա։

Սրբուհի Առաքելյան
Ախտորոշումը՝ ուղեղային կաթված: Պահանջվում են դեղեր և սարքեր։ Վճարի չափը
700 000 ֏
Հավատացե՛ք, մեզնից բոլորից է կախված քույրերի կենսական վիճակի թեթևացումը։ Յուրաքանչյուր ներդրում, նույնիսկ ամենափոքրիկ ներդրումը, ահռելի նշանակություն ունի և կարող է քույրերի կյանքը դարձնել գոնե մի քիչ տանելի և մի քիչ պակաս դառն ու չարքաշ, և կօգնի քույրերին հաճախ ժպտալ միմյանց։ Շնորհակալություն, որ դուք մեր և նրանց կողքին եք։
Լուսանկարը: արխիվ