Աննա Բուլխադարյանը

ՇՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ 7 ՄԻԼԻՈՆ 35 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ‼️ Երկար տեքստ չի լինելու, միայն փաստեր ու մեր պարտականությունը։

Աննա Բուլխադարյանը Վանաձորից է, ընդամենը 34 տարեկան։ Երկու երեխաների սիրելի մայր է ու Հայաստանի պաշտպաններից մեկի կինը։ Բայց հիմա հենց նրա ընտանիքն է պաշտպանության կարիք զգում։

Աննայի մոտ ախտորոշվել է օնկոլոգիական հիվանդություն (լիմֆոմա)։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել բուժումը, որի ամբողջական կուրսը կարժենա 7 միլիոն 35 հազար դրամ։

Նա արդեն դիմել է բոլոր պետական կառույցներին, բայց ամեն տեղ ստացել է մերժում։ Պետությունը չի կարող ապահովել անհրաժեշտ բուժումը։ Աննայի ընտանիքը, գտնվելով անելանելի վիճակում, դիմել է մեզ։

Մենք պարտավոր ենք հավաքել ամբողջ գումարը ու փրկել Աննային։

Տարածեք այս գրառումը, պատմեք ձեր ընկերներին, թող որքան հնարավոր է շատ մարդ իմանա այս մասին։ Ինչպես միշտ, կյանքի համար պայքարը սկսված է։ Մեր զենքը՝ դեղամիջոցներն են։ #ՄենքԿհաղթենք

Աննա Բուլխադարյանը

Ախտորոշում՝ լիմֆոմա։ Հավաքագրման գումար

7 035 000 ֏

Հավաքված է
10%
[donatify_form]

Լուսանկար՝ արխիվից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով