Համեցե՛ք տոնավաճառ դեկտեմբերի 10-ին։
Ընկերներ, ի՞նչ եք անում դեկտեմբերի 10-ին։ Մենք ձեզ հրավիրում ենք Մոսկվայում մեր ամենամյա բարեգործական տոնավաճառին: Այս տարի հավաքագրված ողջ գումարը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված ծրագրերին։
VIVA. Doctors & Volunteers for Armenia
Armenian Charity Foundation
Ընկերներ, ի՞նչ եք անում դեկտեմբերի 10-ին։ Մենք ձեզ հրավիրում ենք Մոսկվայում մեր ամենամյա բարեգործական տոնավաճառին: Այս տարի հավաքագրված ողջ գումարը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված ծրագրերին։
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա «Դասեր Հայաստանի մասին» շարքի չորրորդ հանդիպումը, որը նվիրված է Հայաստանի և արտագաղթի փոխադարձ ազդեցությանը։ Մեր հյուրերն են Viva հիմնադրամի ղեկավար Տատյանա Օգանեսյանը և Nor shin Դիլիջան կամավորական խմբի հիմնադիրներից Սվետլանա Լեսկին։
“Գիտության և Գործարարության օրեր 2023” համաժողովի տոմսերի վաճառքից ստացված միջոցները ուղղվելու են VIVA բարեգործական հիմնադրամի բժշկական ծրագրերին ի օգուտ Արցախից տեղահանվածների։
100 000 դրամ (մոտ 250$)` այսքան գումար է հարկավոր Պողոսին յուրաքանչյուր ամիս դեղերի համար։ Ոմանց համար սա աննշան գումար է, բայց Պողոսի համար այն ահռելի և անհասանելի գումար է։ Նա ֆիզիկայի ուսուցիչ է, Արցախից։ ԵՎ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ։
Նոյեմբերի 9-ին Hard Rock Cafe Yerevan հարթակում կայացավ SLOT խմբի համերգը, որն արդեն շուրջ 20 տարի է ուրախություն է պարգևում իր համակիրներին ողջ աշխարհով մեկ։ Համերգի ընթացքում մերչի իրացումից ստացված ողջ հասույթը փոխանցվել է VIVA Հիմնադրամին։
VIVA ՀԻմնադրամը գործարկում է Արցախից բռնագաղթված հղի կանանց օգնության ծրագիր։ Օգնության ծրագրի շրջանակներում կանանց կտրամադրվի բժշկական խորհրդատվություն, իսկ երեխայի ծնվելուց հետո՝ իրեր, կահույք և հիգիենայի պարագաներ փոքրիկի համար։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կկայանա VIVA ՀԻմնադրամի ամենամյա բարեգործական տոնավաճառը։ Տոնավաճառից ստացված բոլոր միջոցները կուղղորդվեն արցախցիներին տրամադրվող օգնության ծրագրերի իրականացմանը։
Slovo հրատարակչության կայքում գործում է հատուկ առաջարկ։ Դուք կարող եք օգնել Արցախից բռնի տեղահանվածներին` ձեռք բերելով գիրքը։ Գրքի վաճառքից ստացված հասույթը կհատկացվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։
Հոկտեմբերի 1-31 ընկած ժամանակահատվածում գործում էր Kara Silver արծաթյա զարդերի ոսկերչական ապրանքանիշի ակցիան. մի շարք զարդերի վաճառքից ստացված հասույթի 15%ը փոխանցվել է VIVA հիմնադրամին։
VIVA Հիմնադրամի շարժական շտաբը Սպիտակ քաղաքում կաշխատի միայն մեկ օր։ Շտաբը նախատեսված է Արցախից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար։