Հիվանդությունը ոչ միայն զրկել է նրան դպրոցն ավարտելու և ուսումը շարունակելու հնարավորությունից, այլև խլել է սիրելի զբաղմունքը՝ նկարչությունը։ Անընդհատ կրկնվող ցնցումները կոտրել են նրա երազանքներն ու պլանները։
Այս պահին Անուշը բուժում է ստանում Արաբկիր հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում։ Նա ընտանիքի չորս երեխաներից երրորդն է, իսկ նրա մայրը՝ Աննան, ստիպված է ամենօրյա խնամք ցուցաբերել դստերը, չկարողանալով աշխատել։
Հիվանդության բուժման համար անհրաժեշտ վիրահատությունն արժե 2 միլիոն 460 հազար դրամ։ Պետությունը արդեն հատկացրել է գումարի կեսը՝ 1 միլիոն 230 հազար դրամ, սակայն անհրաժեշտ է հավաքել մնացած գումարը։
Ձեր յուրաքանչյուր օգնություն մոտեցնում է Անուշին ապաքինման և լիարժեք կյանքի։ Միասին մենք կարող ենք նրան հնարավորություն տալ նորից կառուցել երազանքներ և ուրախանալ ամեն օրով։
Անհրաժեշտ է հավաքել 1 միլիոն 230 հազար դրամ։
Ձեր մասնակցությունն անգնահատելի է։
Շնորհակալություն ձեր բարության համար։

Անուշ Մալքճեան
Ախտորոշում՝ էպիլեպսիա։ Անհրաժեշտ է վիրահատություն։ Հավաքի գումարը։
1 230 000 ֏
Դուք կարող եք նվիրատվություն կատարել անմիջապես այս էջում՝ ներքևում գտնվող ձևի միջոցով։ Հատուկ շնորհակալություն բոլորին, ովքեր գրանցվել են հիմնադրամի համար ամսական նվիրատվություններ կատարելու համար։ Սա մեզ օգնում է ավելի արագ արձագանքել մեր շահառուների կարիքներին և խնդիրներին։
Լուսանկար՝ արխիվից