Ծննդավայր․ ք. Երևան, Հայաստան։
Ծննդյան տարեթիվ․ 09.08.1979թ.
Կրթություն․ Բարձրագույն։ Մոսկվայի դիզայնի և տեխնոլոգիաների պետական համալսարան։
Ֆակուլտետ․ Տնտեսագիտություն և մենեջմենթ
Գործունեության ոլորտը․ Ձեռնարկատեր։
Ես սիրում եմ իմ կյանքը և միշտ փորձում եմ կյանքից հնարավորինս շատ ստանամ!!!
Ապրում եմ այսօրվա օրով, քանի որ չգիտես, թե ի՞նչ է քեզ սպասվում վաղը։ Ես սիրում եմ ժամանակս անցկացնել ընտանիքիս և ընկերների հետ:
Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունն և արդարությունը։
90-ականներին կյանքն ստիպեց իմ ընտանիքին և հայրենակիցներին թողնել հայրենիքը։ Յուրաքանչյուրս փորձում էինք գտնել աշխատանք, գումար վաստակել՝ մի կտոր հացի համար, բարելավել բնակարանային պայմանները և իրենց երեխաներին ապահովել արժանապատիվ կրթությամբ:
1993 թվականից, ես ապրել եմ Մոսկվայում։ Ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան։ Ուսմանը զուգահեռ, ես միշտ աշխատել և գումար եմ վաստակել, բայց միշտ մտքով և հոգով հայրենիքիս հետ էի։ Ամեն հնարավորության դեպքում, օգնել եմ իմ հարազատներին և ընկերներին:
Ես միշտ ցանկացել եմ ավելի գլոբալ մի բան անել Հայաստանի համար՝ իմ ժողովրդի համար:
2016-ի Ապրիլյան իրադարձություններից հետո, ես՝ իմ ընկերների հետ միասին, սկսեցինք ինտենսիվորեն օգնել Հայաստանին և Արցախին։ Մեր շուրջը հավաքված համախոհները պատրաստ էին օգնել մեզ և մեր հայրենիքին։ Եվ հենց այդ ժամանակ ծնվեց «ВИВА» ԲՕՕ ստեղծելու գաղափարը:
«ВИВА»՝ իմ երկրորդ ընտանիքն է, իմ ընկերները, առանց ում ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Յուրաքանչյուրս, չնայած մեր զբաղված աշխատանքային ցուցակի, գտնում է ազատ ժամանակ՝ բարի գործեր անելու համար։ Մենք բոլորս շատ ենք սիրում մեր հայրենիքը և ցանկանում ենք տեսնել ուժեղ և բարգավաճ Հայաստան, որպեսզի մարդիկ չհեռանան իրենց տներից՝եկամուտների և նոր բնակարանների որոնման նպատակով: