Անցնող տարին մոտենում է ավարտին, և բոլորը սկսում են արդյունքներ ներկայացնել։ Մենք նույնպես ուզում էինք թվեր արձանագրել և ասել, թե որքան լավ է ամեն ինչ։
Բայց նայեցինք հիվանդների հերթին և հասկացանք, որ տարին ավարտվում է, բայց հերթը չի կրճատվում, կան անհույս հավաքագրումներ։ Եվ գիտե՞ք՝ ովքեր են նրանք։ Մեծահասակ հիվանդներն են՝ ահավոր ախտորոշումներով, պարզ մարդիկ՝ միայնակներ և ընտանիքներ, գյուղերում և քաղաքներում, ազնիվ և հասարակ մարդիկ, որոնք ապրում են սովորական կյանքով… ձեր հարևանները, նույն մարդիկ, ինչ մենք՝ դուք և մենք։
Եվ մենք որոշեցինք տարվա ավարտից առաջ մեկ հավաքագրում ևս անել։
48-ամյա Արմինե Հովհաննիսյանը՝ Երևանի բնակչուհի, ապրում է իր ծեր մոր հետ։ Չափազանց համեստ կին է, նրա մասին տվյալներ հավաքելիս հիանում ենք նրա համեստությունից։ 25 տարի աշխատել է երաժշտական դպրոցներում։ Լավ ու համեստ կին, որը ապրում է ձեր կողքին։ Հնարավոր է՝ ամեն առավոտ նրան բարևում եք, բայց չգիտեք նրա վշտի մասին։ Իսկ վիշտը ահավոր է՝ նա ունի լիմֆատիկ համակարգի քաղցկեղ (լիմֆոմա) և չունի բուժման համար գումար։ Պետք է անցնի 6 ճառագայթում՝ ընդհանուր արժեքը գրեթե 5 միլիոն դրամ (4,608,000, եթե ճշգրիտ լինենք)։
Մեզ հայտնի է, որ նա հրաժարվել է քիմիաթերապիայից՝ գումար չունենալու պատճառով, և արդեն մեկ ամիս է՝ սպասում է, երբ մենք կսկսենք հավաքագրումը։ Մենք խոստացել ենք, որ հունվարին՝ առաջին աշխատանքային օրը, կստանա իր դեղամիջոցները առաջին ճառագայթման համար։ Մենք արդեն պատվիրել ենք դեղամիջոցները, որպեսզի ժամանակ չկորցնենք։
Երևանի հասարակ բնակչուհին, արվեստագետը, սպասում է Նոր Տարվա հրաշքի։ Տարածեք այս տեղեկությունը։ Նույնիսկ ամենափոքր նվիրատվությունը կարևոր է։ Խնդրում ենք անտարբեր չանցնել և ունենալ ձեր ներդրումը։

Արմինե Հովհաննիսյան
Ախտորոշում՝ լիմֆոմա։ Անհրաժեշտ է քիմիոթերապիա։ Հավաքագրման գումարը՝
4 608 000 ֏
Բարեկամներ, մենք ունենք բազմաթիվ օնկոլոգիական հիվանդներ, որոնց համար չենք հասցնում կազմակերպել հավաքներ: Շնորհակալություն բոլորին, ովքեր փոխանցումներ են անում՝ առանց մեր հաղորդագրություններին սպասելու: Շնորհակալություն նրանց, ովքեր ամսական նվիրատվություններ են կատարում հիմնադրամին: Շնորհակալություն նրանց, ովքեր աջակցում են մեզ:
Լուսանկար: ընտանիքի անձնական արխիվ