2016թ․ապրիլի 28-ին “Scenario” սրճարանում տեղի ունեցավ բարեգործական երեկո։ Երեկոյի կազմակերպիչները՝ “ВИВА” (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) և “ААММ” (Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան) երիտասարդական կազմակերպությունները ստեղծվել են հայ երիտասարդներին համախմբելու և նրանց ներուժը Հայաստանի օգտին իրագործելու համար։ Երեկոյի ծրագրում Արտյոմ Լալայանի jam session-ը և աճուրդն է։ Միջոցառման ընթացքում հավաքված գումարը կօգտագործվի Հայաստանի հիվանդանոցների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: