2017թ․ապրիլի 8-ին ճանաչված քանդակագործ և վարպետ Ն․ Բ․Նիկողոսյանի պատկերասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ «ՎԻՎԱ» հանուն կյանքի։
Ծրագրում ընդգրկված էր համերգ` Միքայել Թարիվերդյանի ստեղծագործությունների, արվեստի գործերի մինի աճուրդ և Ն. Նիկողոսյանի «Կյանքի պլաստիկա, տարբեր տարիների նշումներ» գրքի շնորհանդես, բարեգործական տոնավաճառ:
Ակցիայից ստացված միջոցները կօգտագործվեն` Հայաստանի հիվանդանոցների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: