Սիրելի՜ ընկերներ։ Մեզ մոտ նոր կարևոր դրամահավաք է։ ԵՒ շատ պարզունակ թվաբանություն։ Մեր հոգաբարձուներից մեկը մեզ բժշկական մահճակալներ (139 հատ) է նվիրել` մարզեր ուղարկելու համար։ ԵՒս մեկ հոգաբարձու` Դավիթ Պողոսբեկովն ընկերների հետ վճարել են Ռուսաստանից բեռների փոխադրումը (8 հզր դոլար):
Մենք արդեն հանձնել ենք բոլոր մահճակալները (ք. Կապան, Տավուշի մարզի հիվանդանոցներ, Արթիկ, Եղվարդ, Սիսիան) և պատվիրել ենք դրանց համար նոր ներքնակներ։ Արդյունքում ներքնակի արժեքով ստացել ենք գերազանց մահճակալներ, որոնք անհրաժեշտ են մարզերում։ Ամեն այդպիսի մահճակալ մեզ համար արժեցավ 29750 դրամ։ Մոտավորապես 4 հզր մեկ մահճակալի համար։ Խնդրում ենք օգնել մեզ վճարել պարտքը 4135250 դրամի չափով։
Լուսանկարները՝ VIVA հիմնադրամի արխիվ