CategoriesБез рубрики

Նարինե Հարությունյան

Նարինե Հարությունյան 32 տարեկան Ախտորոշումը: Ողնուղեղի Th6-Th8 մակարդակի խանգարումներ, ստորին վերջույթների պարեզա: Նարինեն շատ կենսուրախ ու լուսավոր աղջիկ է, տարված է գեղանկարչությամբ, նկարում է դիմանկարներ և բնանկարներ: Այս տարվա սկզբին նրա մոտ պառկելախոց է առաջացել։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացրել են 2 վիրահատություն։ Այսօր այն գտնվում է մահճակալի ռեժիմում։ Բժշկի առաջարկությամբ, մենք ձեռք ենք բերել Նարինեի […]

CategoriesБез рубрики

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կարիքավոր հիվանդների օգնության մեր ծրագիրն ակտիվորեն աշխատում է: 2020թ. հունվարից հիվանդների մի մասն արդեն անվճար դեղորայք է ստանում, սակայն ծրագրին միացել են 2 հիվանդներ՝ քաղցկեղով հիվանդ։ Բոլոր հիվանդները անապահով են և չեն կարողանում ձեռք բերել կենսականորեն անհրաժեշտ դեղեր: Մեկ ամսվա ընթացքում այս ծրագրի համար մեր հիմնադրամը ծախսում է մոտ 12 […]

Մացակյան Մարիամ

Մացակյան Մարիամ, 29 տարեկան Ախտորոշումը: Երկկողմանի կրծքագեղձի քաղցկեղ Երկու երեխաների երիտասարդ մայրը մեր աջակցության կարիքն ունի։ Ընտանիքը վարկ է վերցրել առաջին երկու քիմիաներին, իսկ հիմա այլևս հնարավորություն չկա ինքնուրույն շարունակել բուժումը, և մենք ձեզ հետ կարող ենք օգնել երկու երեխաներին առանց մոր չմնալ։ Մենք արդեն 126 հազար ռուբլի ենք փոխանցել Մարիամի բուժման համար։

CategoriesБез рубрики

Ջամալյանների ընտանիքը

Ջամալյանների ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է գտվում։ Հայրը արցախյան պատերազմի մասնակից է, ունի պատերազմական գործողությունների հետևանքով ստացած մի շարք հիվանդություններ, նրա աշխատանքը սեզոնային է(աշխատում է շինհրապարակում), մայրը չի աշխատում։ Ընտանիքում 4 երեխա կա, 3 երեխա ունեն առողջական խնդիրներ: Ապրում են վարձով տան։ Ընտանիքի միակ եկամուտը մանկական նպաստն է, որը կազմում է 36000 դրամ։ Նրանք վառելափայտի […]

CategoriesБез рубрики

Հակոբյան Սաթինե

Հակոբյան Սաթինե, 23 տարեկան Ախտորոշումը: Հեպատոցելյար քաղցկեղ Սաթինեի ընտանիքն ապրում է Սվարանց գյուղում, Սյունիքի մարզ, Հայաստան։ Սաթինեն ավարտել է քոլեջը, սովորել է վարսահարդարման գործ, բայց չի հասցրել աշխատել: 2018 թվականին հայտնվել են հիվանդության առաջին նշանները: Ծնողները դիմել են Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոն: Սակայն կենտրոնում թանկարժեք բուժումը դրական արդյունք չի տվել։ Այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոնում Սաթինեն […]

CategoriesБез рубрики

Սայադյան Անի

Սայադյան Անի, 14 տարեկան Ախտորոշումը՝ 1-ին տիպի շաքարախտ: Մենք գնել ենք 69 000 դրամ արժողությամբ սարք արյան մեջ շաքարի մոնիթորինգ կատարելու համար։ Ամեն ամիս կգնենք դրա համար ծախսվող նյութեր։  

CategoriesБез рубрики

Մարդասիրական օգնություն Արցախի բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին:

Մենք շարունակում ենք Արցախի բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին բաճկոններ բաժանել։ Մենք եղանք Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Վաղուհաս գյուղերում և 107 ընտանիք ապահովեցինք տաք հագուստով։ Փետրվարը ցուրտ ու ձնառատ էր։ Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մարդկանց ապահովել առավել անհրաժեշտ իրերով այս ժամանակահատվածում։

CategoriesБез рубрики

Մելքոնյան Դավիթ 12 տարեկան

Ախտորոշումը՝ Մուկովիսցիդոզ, խառը ձև Դավիթը շատ բարդ ճակատագիր ունի։ Տղային դաստիարակում են տատիկն ու մորաքույրը։ Նրա մոտ Մուկովիսցիդոզ, խառը ձևն է: Սա անբուժելի և ծանր հիվանդություն է: “Պրավմիր” հիմնադրամը երեխային կապահովի անհրաժեշտ դեղամիջոցով 6 ամսով: Մենք գնել ենք սառնարան ՝ դեղ պահելու համար 20 252 ռուբլի արժողությամբ :  

CategoriesБез рубрики

«ՎԻՎԱ ումնիկի» ինտելեկտուալ խաղը Մաքսիմ Պոտաշևի հետ

Փետրվարի 1-ին ժամը 18:00-ին Embers speakeasy ռեստորանում (Հասցե՝ Մոսկվա, Նեգլիննայա փող., 10, 2-րդ հարկ) տեղի կունենա «ՎԻՎԱումնիկի» ինտելեկտուալ խաղը Մաքսիմ Պոտաշևի հետ: Ընկերներ հավաքեք խմբեր 6 մարդուց, կամ գրանցվեք, և մենք ձեզ կտանք խմբեր: Նվիրատվության մուտքը՝ 3000 ռուբլի: Պարտադիր, նախնական ամրագրում հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (968) 007 09 85

CategoriesБез рубрики

Հյուրընկալություն փոքրիկ չեմպիոններին մոտ

Ավանդական կարատեի համաշխարհային ֆեդերացիայի՝ Ստեփանակերտ քաղաքի, Ասկերան և Իվանյան գյուղի (Արցախի Հանրապետություն) 3 դպրոցների 67 փոքրիկ մարզիկներ ստացել են նոր բաճկոններ: Իսկ մրցանակակիրներին նվիրեցինք պայուսակներ և ուսապարկեր, որոնք նույնպես մեզ փոխանցեց AGBU բարեգործական կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղը: Նոր հաղթանակներ մեր փոքրիկ չեմպիոններին և տաք ձմեռ: