Հենրիկ Աբաջյան

Ախտորոշում. Ականային վնասվածքներ և սալջարդ

«Ես մասնակցել եմ պատերազմին և մինչ օրս ծառայում եմ Հայրենիքիս» — ասում է Հենրիկ Աբաջյանը՝ 1-ին խմբի հաշմանդամ, պարգևատրված 2-րդ աստիճանի «Պայքարի Խաչ» մեդալով։ Հենրիկը ունի բազմաթիվ ականային վնասվածքներ և կոնտուզիա։

Հայաստանի գյուղերից մեկի ականազերծման ժամանակ նա կորցրեց իր աջ ոտքը, իսկ ձախը ստացավ բազմաշերտ կոտրվածք և վիրահատվեց մի քանի անգամ ՝ 4 անգամ էլ պրոթեզավորվել։

Հիմնադրամը Հենրիկի համար ձեռք է բերել ժամանակակից պրոթեզ, որի առժեքն է՝ 76,923.08 ռուբլի։

Լուսանկարները՝ VIVA հիմնադրամի արխիվ