հրավիրում ենք ձեզ ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի պիլոտային ծրագրի՝ «ՎԻՎԱ-Պրենատալ ախտորոշման ծառայության» բացմանը։

Հարգելի գործընկեր,
Սույն գրությամբ հրավիրում ենք ձեզ ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի պիլոտային ծրագրի՝ «ՎԻՎԱ-Պրենատալ ախտորոշման ծառայության» բացմանը։

Բացումը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 4-ին, ժամը 12:00-ին, Մոր և Մանկան Ավստրիական կենտրոնում (Գյումրի, Գարեգին Նժդեհի փող., 5 շենք):

ՎԻՎԱ հիմնադրամի համար մասնագիտական և կենսական առաջնահերթությունն է համարվում մատչելի և բարձր որակի առողջապահություն կազմակերպումը Հայաստանի մարզերում:
Նախածննդյան սկրինինգային ծրագիրը ապահովում և պաշտպանում է մոր և մանկան իրավունքները, հուսալի և անվտանգ նախածննդյան և հետծննդյան գործընթացի ապահովումը, և ընտանիքի և հասարակության շահերից ելնելով մշտական օգնությունը։
Գործընթացը հիմնված է Պտղի Բժշկության Միջազգային Հիմնադրամի (FMF – Fetal Medicine Foundation) ծրագրի վրա: Գործողությունների այս ընթացքը ներդրվել և հաջողությամբ կիրառվել է աշխարհի շատ երկրներում:
Երեխայի զարգացման խանգարումների նախածննդյան ախտորոշումը մանկաբարձական խորհրդատվության մի մասն է, որը նպատակաուղված է պտղի նախածննդյան կարգավիճակի գնահատմանը, հաճախակի քրոմոսոմային անոմալիաների և բնածին արատների նախածննդյան ախտորոշմանը:
Հիմնադրամի հովանավորության ներքո բժիշկները վերապատրաստում են անցել Մոսկվայում առաջատար մասնագետ, Ռուսաստանի Դաշնությունում բժշկական գիտությունների թեկնածու Օթարյան Կարինե Կորյունովնայի մոտ (հիմնադրամի բժիշկ-փորձագետ և բաժնի ղեկավար): Լաբորատոր ախտորոշումներ կատարելու համար գնվել են ռեակտիվներ և փորձագիտական ուլտրաձայնային սարքավորում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 70 հազար դոլար։
Նախածննդյան ծառայության շրջանակներում յուրաքանչյուր այցելու, հղիության առաջին և երկրորդ եռամսյակների սկրինինգի ժամանակահատվածում (11-14,18-21 շաբաթ), կարող է անցնել անվճար հետազոտություն:
Պտղի պաթոլոգիայի ճիշտ և ժամանակին հայտնաբերումը հնարավորություն կտա տեղեկացնել ընտանիքին, հետագա որոշումներ կայացնել հղիության շարունակման հետ կապված, և թույլ կտա կազմակերպել մասնագետների բազմաբնույթ խորհրդատվություն:

Էլ. հասցե՝ viva_charity@mail.ru
+79035045963 (Татьяна Оганесян, кмн, руководитель фонда)
Контакты больницы
ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ — oks.am
oksshirak@gmail.com
+37491387906