Լալան իսկական մայր է, նրան ընդամենը 45 տարեկան է։ Նրա պատմությունը հուզում է հոգին։ Ասում են, որ կայծակը երկու անգամ նույն տեղում չի հարվածում, բայց այս անգամ դա այդպես չէ։ Լալայի որդին, տանկիստ Ռաֆֆին, հերոսաբար զոհվեց Արցախի մարտերում 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։ Վշտի սարսափը հաղթահարելուց հետո Լալան որոշեց, որ կրկին մայրանալու է, կրկին կկանչի իր որդուն․ «Ռաֆֆի, արի տուն… Ռաֆֆի, ճաշը սառչում է… Ռաֆֆի, դասերդ արել ես…»։ Եվ այդպես էլ եղավ… Լալան ծնեց երկրորդ որդուն և կոչեց նրան Ռաֆֆի։ Մի քանի օրից նա կդառնա 5 ամսական։

Բայց այժմ նրանց ընտանիքում նոր պատերազմ է, որը կարող է խլել հենց Լալայի կյանքը, եթե մենք այսօր չօգնենք նրանց։ Կնոջը ախտորոշել են արյան քաղցկեղ (սուր լիմֆոբլաստային լեյկոզ): Իհարկե, սթրեսը չէր կարող անցնել առանց հետևանքների, հիվանդությունը հարվածեց, երբ Լալան առավել խոցելի վիճակում էր, վերապրում էր վիշտը։ Հիմա նրան անհրաժեշտ է շտապ ոսկրածուծի փոխպատվաստում, բժիշկները պատրաստում են հիվանդին վիրահատության։
Սա մի պարզ ընտանիք է․ Լալան ամբողջ կյանքում աշխատել է մանկապարտեզում որպես դայակ, ամուսինը՝ Արծրունը, Գավառի հիվանդանոցում որպես պահակ։ Նրանք ունեն ևս մեկ դուստր՝ 21 տարեկան, ով սովորում է Գավառի պետական համալսարանում։
Մեր համար սա հայ մոր պատմությունն է, ով պետք է ապրի։ Սա հայ մայր է, ով իր որդուն նվիրեց մեր հայրենիքին և ծնեց ևս մեկ ապագա պաշտպան։

Լալա Բախտիկյան
Ախտորոշում՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Անհրաժեշտ է փոխպատվաստում։ Հավաքագրման գումար:
9 500 000 ֏
Եկեք աջակցենք Լալային քաղցկեղի դեմ պայքարում!! Ձեր նվիրատվությունը նրան մոտեցնում է ապաքինմանը, իսկ բոլորիս տալիս է հույս, որ ամեն ինչ իզուր չէ, որ ոչ ոք չի մնում իր ցավի և դժբախտության հետ մենակ!!!
Նվիրատվություն կարող եք կատարել հենց այստեղ, ներքևում բերված ձևաթղթի միջոցով, պարզապես փոխանցում կատարեք: Խնդրում ենք, մի անցեք կողքով, մի հետաձգեք ձեր օգնությունը այլ ժամանակի, ապագայի, «երբևէ»-ի համար: Օգնեք հենց հիմա! Ցանկացած հարմար գումարով, ցանկացած արժույթով, ձեր համար հարմար ցանկացած եղանակով, բայց օգնեք! ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!
Լուսանկար: ընտանիքի անձնական արխիվ