Լյուդմիլա Մարգարյան

Սիրելի’ բարեկամներ, Մենք շարունակում ենք արցախցի քաղցկեղով հիվանդների համար դրամահավաքը։ Քաղցկեղով հիվանդները՝ ստիպված միջոցների մեծ մասն ինքնուրույն են գտնում՝ պետությունը չի հոգում քիմիաթերապիայի հիմնական ծախսերը։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս մարդկանց մենակ չթողնել իրենց դժբախտության մեջ՝ նրանք բուժման համար գումար չունեն։

Ստեփանակերտի բազմազավակ մայր Մարկարյան #Լյուդմիլայի համար այսօրվա դրամահավաքը կյանքի հարց է։ Այժմ Չարենցավանում վարձով բնակարանում է ապրում 4 երեխա ունեցող ընտանիքը։ Մինչև վերջերս Լյուդմիլան՝ մասնագիտությամբ ուսուցչուհի, աշխատում էր դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական, սակայն հիվանդության պատճառով ստիպված էր լքել աշխատանքը։ Նա օրեցօր ավելի քիչ ուժ ու կարողություն ունի հիվանդության դեմ պայքարելու և երեխաներին խնամելու համար:

Լյուդմիլա Մարգարյան

Ախտորոշում` քաղցկեղ: Պահանջվում է քիմիաթերապիա: Վճարի չափը

2 400 000 ֏

Հավաքված է
100%

Պետք է հավաքենք 2.400.000 դրամ։
Սա իսկապես մեծ գումար է, բայց մենք կարող ենք դա , այդպես չէ՞:
Մի քանի կուրս կա… մեկը մյուսի հետևից կգնենք… երեխաներին կվերադարձնենք իրենց մայրիկին…

Շնորհակալություն, որ օգնում եք մեզ օգնել: Խաղաղություն և առողջություն ձեզ և ձեր սիրելիներին:

Լուսանկարը՝ արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով