Շուշի քաղաքը (Հայաստան, Արցախի Հանրապետություն) հիանալի վայր է ազնվամորի աճեցման համար: Աջակցելու սոցիալական վատ ապահով բազմաղավակ ընտանիքներին և նրանց լրացուցիչ գումար վաստակելու հնարավորություն տալու համար՝ մեր հիմնադրամը Շուշիի 6 ընտանիքներին տրամադրել է ազնվամորու սածիլներ և պարարտանյութ: Ընտանիքների հիմնական չափանիշներն ու պահանջները հետևյալն են՝ ցանկանալ իմանալ թե ինչպես ազնվամորի աճեցնել, աշխատել և գումար վաստակել իրենց ուժերով։
1 փուլ՝ սերմերի ընտրություն
2 փուլ՝ մասնագետի դասախոսություն ազնվամորի աճեցնելու և նրա խնամքի մասին
3 փուլ՝ մշակում, հողի նախապատրաստում տնկման համար
4 փուլ՝ հողի վիճակի ստուգում
5 փուլ՝ ազնվամորիի տնկում
Հետևյալ փուլերն՝ աճող գործընթացի վերահսկողությունն են, պարարտանյութերի վերամշակումը, բերքահավաքը:
Այս ծրագրի բավարար արդյունքում ընտանիքները կարող են մեծ բերք հավաքել ապագայում։ Նրանք կարող են նաև օգտագործել ազնվամորին՝ պահածոյացման և վաճառքի համար, ինչը նշանակալի եկամուտ կբերի ընտանեկան բյուջեին։