Բժիշկ-վիրաբույժ, սրտանոթային վիրաբույժ /անգիովիրաբույժ/, ֆլեբոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ։
Ռուսաստանի անգիոլոգների և անոթային վիրաբույժների ընկերության /РОАСХ/, Եվրոպական անոթային վիրաբույժների ընկերության /ESVS/, Եվրոպական երակային ֆորումի /EVF/, Ամերիկյան ֆլեբոլոգների կոլեգիայի /ACP/, Ամերիկյան անոթային վիրաբույժների ընկերության / SVS/ անդամ։
Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի Ա.Կ.Երամիշանցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի /նախկին թիվ 20 ՔԿՀ/ անոթային վիրաբույժ, վիրաբույժ-ֆլեբոլոգ։
Կրթություն.
2005 թ.՝ Երևանի պետական բժշկական համալսարան։ «Վիրաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օռդինատուրա Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքում /ղեկավար՝ ակադեմիկոս Ա.Վ.Պոկրովսկի/։
Սովորել է ասպիրանտուրայում «Սրտանոթային վիրաբուժություն» մասնագիտությամբ, շարունակելով աշխատել Վիշնևսկու անվան ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքում։
Աշխատանքի փորձ.
2005-2010 թ.թ.՝ Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ, վիրաբուժության գծով կլինիկական օրդինատոր, սրտանոթային վիրաբուժության գծով ասպիրանտ։
2010-2014 թ.թ.՝ Սրտանոթային վիրաբույժ Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի թիվ 1 ախտորոշման կլինիկական կենտրոնում։
2014-2016 թ.թ.՝ Սրտանոթային վիրաբույժ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Բարձրագույն մասնագիտական կրթության պետական բյուջետային կրթական հիմնարկի Կլինիկական կենտրոնի թիվ 4 ունիվերսալ կլինիկական հիվանդանոցում։
2011 թվականից առ այսօր՝ ֆլեբոլոգ, առաջատար գիտաշխատող, լազերային վիրաբուժության քաղաքային կենտրոն։
2012 թվականից առ այսօր՝ Ռուսաստանի առողջապահության նախարարության Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Բարձրագույն մասնագիտական կրթության պետական բյուջետային կրթական հիմնարկի կլինիկական բազայի «Гарант Клиник» ֆլեբոլոգիական բաժանմունքի ղեկավար։
2016 թվականից առ այսօր՝ Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի Ա.Կ.Երամիշանցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի /նախկին թիվ 20 ՔԿՀ/ սրտանոթային վիրաբույժ, վիրաբույժ-ֆլեբոլոգ։