Մարիետա Սաղաթելյան

Սիրելի՛ բարեկամ. Մենք դիմում ենք Ձեզ՝ աջակցելու 4-ամյա Մարիետա Սաղաթելյանի բուժման գործընթացին: Ներկայումս Մարիետան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Բժիշկները շարունակում են փնտրել ճշգրիտ ախտորոշումը, սակայն աղջնակի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:

Պետությունը ստանձնել է վիրահատության ծախսերը, սակայն ալբումին՝ կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցը, առանց որի Մարիետան չի կարողանա ապրել, մենք ձեռք բերեցինք Ձեր կանոնավոր նվիրատվությունների շնորհիվ 80,000 դրամով:

Ձեր աջակցությունն ու օգնությունը մեծ դեր են խաղացել Մարիետայի կյանքի համար մղվող պայքարում: Շնորհակալ ենք, որ այս բարդ ժամանակահատվածում դուք մեզ հետ եք: Ձեր հոգատարությունն ու օգնությունը մեզ հույս են տալիս փոքրիկի ապաքինման համար:

Լուսանկար: ընտանիքի անձնական արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով