Իրավաբան
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ավարտել է Ռուսաստանի Գ. Պլեհանովի անվան տնտեսական համալսարանը, «Առևտրական իրավունք» մասնագիտությամբ։
Եթե ոչ դու, ապա ո՞վ։
Ես շատ երջանիկ կյանք ունեմ, ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ ես միշտ սիրված էի և դա է իմ ներդաշնակության բանալին: Հենց այդ սերը ես ուզում եմ պարգևել իմ երեխաներին։
Ես երբեք թմրամոլությամբ չեմ զբաղվել, փոխարենը գրքեր եմ կարդում: Գրքերն ամենալավ թմրամիջոցներն են:
Մարդկանց հետ շփումը ինձ համար շատ հեշտ է, սակայն շատերին ես պահում եմ որոշակի հեռավորության վրա։ Իմ ընկերը դաոնալու համար պենք է ջանք գործադրել։
Սերը այն է՝ ինչը քեզ ավելի բարի է դարձնում։
Ես կարող եմ գնալ արշավների ընկերներիս հետ, բայց ճանապարհին պետք է լինի հարմարավետ հյուրանոց, որտեղ ես կարող եմ լոգանք ընդունել և քնել։
Հարմարավետությունը կարևոր գործոն է։ Եթե դու քեզ հարմար չէս զգում, արա գոնե մի չնչին փոփոխություն, որը կօգնի քեզ այդ հարցում։
Փողը՝ ազատության զգացումն է, երբ դու վոչ մեկից կախված չէս։
Ես շատ եմ սիրում ծովը, ծովում լողանալը, ափին կանգնելը, ծովի օդը շնչելը։ Ես սիրում եմ ծովում լինել՝ շոգերի, անձրևների և քամիների ժամանակ։ Ծովում ես միշտ ինձ ուժեղ եմ զգում։
Ես դեմ եմ նրան, որ իմ երեխաները ստանան ամեն իրենց իղձը։ Եթե ամեն օր տորթ ուտես, ապա ծննդյան օրվան արդեն այնքան էլ չէս սպասի:
Ամուսինս՝ հաջողակ սրտաբան է, ամեն օր նա տասնյակ կյանքեր է փրկում։ Ինչ-որ պահին մտածեցի, թե ի՞նչ կարող եմ անել ուրիշների համար ես։ Այսպես էլ հայտնվեցի այս հիմնադրամում։ Եվ հիմա, ես կարող եմ ասել, որ կյանքեր եմ փրկում, թեև չունեմ բժշկական կրթություն: