Այս հերթական այցը Սյունիք յուրահատուկ է. մենք հասանք մարդկանց, որոնք ապրում են դժվար անցանելի գյուղերում, ուր հազվադեպ են պատահական մարդիկ հասնում։ Հասնելը ինչ, անգամ այստեղից դուրս գալը բարդ խնդիր է։ Մի բան պատահի, Գորիսից շտապօգնությունը ձյունե բարձունքների մեջ կորած Բարձրավան գյուղ կհասնի լավագույն դեպքում երկու ժամում, որովհետև նախկին ճանապարհն այլևս չկա։ Այն վերահսկում է թշնամին, անվանեյով այդ հողերն իրենը։ Այդ իսկ պատճառով հիմա ստիպված գյուղ հասնում են նոր հատված անտառների, կիրճի և լեռնանցքների նեղ արահետներով։


Նույն վիճակն է Շուռնուխում, որը ոչ միայն սահմանին է կանգնած, այլ այդ սահմանով կիսված է երկու մասի։ Մի շարք տներից այստեղ բացվում է տեսարան դեպի ճանապարհի մյուս կողմում գտնվող տները,որոնց վրա ծածանվում են կիսալուսնով կապույտ-կարմիր-կանաչ դրոշներ։ Այսպես էլ ապրում են. աշխատում են, վարում են, ցանում են, կառուցում են, արարում են, ծնվում են երեխաներ, ծերերը հեռանում են կյանքից։ Բայց հայրենի հողից ոչ մի տեղ չեն գնում:


Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում մենք ընդունեցինք ավելի քան 120 մարդ, ներառյալ երեխաները։ Որակավորված բժիշկներ այստեղ չեն տեսել շատ վաղուց, շատերը առաջին անգամ էին այցելում նեղ մասնագիտական բժիշկների ` ներքնածորագետի (էնդոկրինոլոգ), քիթ-կոկորդ-ականջաբանի, վնասվածքաբանի: Երեխաների մեծ մասը ծնված օրվանից մանկաբույժ չեն տեսել։ Տարեցների մեծ մասն ակնաբույժի կարիք ունեին` տարիներով ակնոցներ կրելու հնարավորությունից զրկված լինելով։


Մենք խոստացանք այդ արտասովոր մարդկանց վերադառնալ և անպայման կվերադառնանք։ Այս ամենը հնարավոր է դառնում Տատյանա Օգանեսյանի շնորհիվ, ով համառորեն ցանկանում է ոչ միայն հասնել յուրաքանչյուրին, ով օգնության կարիք ունի, այլ նաև խթանում և քաջալերում է բժիշկների և կամավորների ողջ թիմին, ուժեր տալիս չընկրկել և անել յուրաքանչյուրի ուժերի չափով առավելագույնը։



Լուսանկարը: Պողոսյանների ընտանիքի արխիվ