Ռոբերտը 11 տարեկան է։ Այս հրաշալի երեխային մենք հանդիպեցինք 2017 թ. Հոկտեմբերին, երբ նա գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում (ք. Երևան) և սպասում էր երիկամի փոխպատվաստման, որը նրան մայրն էր տվել։ Ծնողները հավաքեցին վիրահատության մի մասը, իսկ մնացած 500 000 դրամը հավաքեց մեր հիմնադրամը։
Ռոբերտը շատ բարի և խելացի երեխա է: Մենք նրան հարց տվեցինք՝ «Ի՞նչ կուզեզ դաոնալ, երբ մեծանաս» և նա պատասխանեց՝ «Ես ուզում եմ բժիշկ դառնամ, որ մարդկանց կյանքերը փրկեմ»:
Ռոբերտի ընտանիքին մշտական ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ՝ երեխան վերականգնման շրջանում է, նրան անհրաժեշտ են՝ դիետիկ կերակուրներ և դեղամիջոցներ։ Արդեն երկրորդ տարին է, որ մենք ձմռանը նրա ընտանիքի համար փայտ ենք գնում, որպեսզի երեխան տաք մնա։
Մինչ օրս, ցավոք, Ռոբերտի առողջական խնդիրները չեն ավարտվել, նա բժիշկների հսկողության տակ է։
Ձեր դրամական փոխանցումների շնորհիվ, մենք հնարավորություն ունենք, հսկելու Ռոբերտի բուժումը։ Մենք նաև ամեն ամիս աջակցում ենք նրա ընտանիքին։
Լուսանկարները՝ VIVA հիմնադրամի արխիվ