Սիրելի’ բարեկամներ և սրտացավ մարդիկ

Բոլորն Արցախից են. արցախցիներն այսօր մեր երկրի սոցիալապես ամենաանպաշտպան խումբն են կազմում։
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը պահանջում է համակարգային թերապիա և մշտական վերահսկողություն։ Հիվանդները ստիպված են անընդհատ չափել արյան մեջ շաքարի մակարդակը և օրվա ընթացքում (երբեմն 5-6 անգամ) ներարկումներ անել, այլապես կարող են կոմայի մեջ հայտնվել։ 

Առանց դեղամիջոցների նման խնամարկյալները դատապարտված են. դրանք են շաքարի մակարդակի չափման թեստ-երիզները և շաքարի մակարդակն իջեցնող դեղամիջոցները։ Արցախից հիվանդների մեծ մասն այսօր ուղղակի հնարավորություն չունի ձեռք բերել վերոնշյալ միջոցները։ Նրանք հաճախ խնայում են դեղերի հաշվին, որպեսզի կարողանան կերակրել ընտանիքները, երեխաներին ապահովեն անհրաժեշտ ամեն ինչով։

Սակայն դեղամիջոցների պաշարները արդեն վերջանում են։ Շատ կարևոր է, որպեսզի հիվանդները օգնությունը ստանան անդադար։ Այդ իսկ պատճառով դիմո’ւմ ենք ձեզ։ Հիմնադրամին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում գնել անհրաժեշտ դեղամիջոցների նոր լրակազմեր` առաջիկա երկու ամիսների կարիքները բավարարելու համար։ Մենք հայտարարում ենք <<Լանտուս>> դեղամիջոցի և գլյուկոմետրերի համար թեստ- երիզների ձեռք բերման նոր դրամահավաք։ Այս միջոցները բառացիորեն ողջ մնալու համար են անհրաժեշտ։

Դրամահավաքի նպատակային գումարը կազմում է 1 680 000 դրամ և նախատեսված է 25 արցախցի հիվանդների համար թեստ- երիզների և դեղամիջոցների գնման համար։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ’ՒՆ բոլոր նրանց, ովքեր օգնել են և շարունակում են մեզ օգնել։ Մեր բանկային տվյալները.

диабет

I տիպի շաքարային դիաբետ

Դեղորայք է պետք. Գումար

1 680 000 ֏

[donatify_form id=13]

Լուսանկարը: արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով