Սուրբ Ծննդյան VIVA տոնավաճառը

Մենք բացում ենք Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող օգնության ծրագրերի շրջանակներում միջոցների հանգանակմանն ուղղված միջոցառումների շարքը։ ԵՎ ավանդական միջոցառումներից չենք հրաժարվում․ յուրաքանչյուր տարին մենք ավարտում ենք Հիմնադրամի Ծննդյան տոների բարեգործական տոնավաճառով։ Արդեն որերորդ տարին է այն անց է կացվում Մոսկվայում, Հայկական մշակությի Ակադեմիայի հետ համատեղ։ Այս տարվա Ծննդյան տոների բարեգործական տոնավաճառի ժամանակ ձեզ սպասվում են վարպետաց դասեր և արվեստի-լոտեր, վիճակախաղեր և նվեր-վկայագրեր, ինչպես նաև, իհարկե, մթերքներ և հուշանվերներ Հայաստանից և ոչ միայն։ Բացի այս, Տոնավաճառի յուրաքանչյուր մասնակից կարող է ուղիղ մուծում-նվիրատվություն կատարել VIVA Հիմնադրամին։

Ինչպես նշվեց վերևում, Տոնավաճառից ստացված ողջ միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանվածների առավել խոցելի խմբերին տրամադրվող բուժօգնության ծրագրերի իրականացմանը։ Խոսքը գնում է քրոնիկ ախտորոշում ունեցող, ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների մասին, նրանց մասին, ովքեր պալիատիվ օգնության կարիք ունեն, ինչպես նաև ապագա ծնողների մասին։ Հիմնադրամի 5 ակտիվ ծրագրերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված և իրենց տունը լքած մեր հայրենակիցների աջակցությանը։

VIVA ՀԻմնադրամը հրավիրո՛ւմ է

Օգնեցեք մեզ, բարեկամնե՛ր։ Ոչ միայն Տոնավաճառում գնորդների և վարպետաց դասերի մասնակիցների կարգավիճակով ձեր ներկայությամբ։ Մենք հրավիրում ենք գործընկերների։ Մեզ հարկավոր են հովանավորներ, նվիրատուներ և նվիրաբերողներ։ Ինչպե՞ս կարող եք մասնակցել ՀԻմնադրամի Բարեգործական տոնավաճառին որպես գործընկեր։ Հիմնադրամին Տոնավաճառի համար տրամադրել հետևյալը․

Տրամադրված ապրանքն իրացվում է տոնավաճառում պայմանով, որ ստացված հասույթի 50-100%ը պետք է փոխանցվի որպես նվիրատվություն VIVA Հիմնադրամին։ Մենք շնորհապարտ ենք մասնակցության համար մեր մշտական գործընկերներին և բաց ենք համագործակցության համար։ Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարներով․

VIVA Բարեգործական տոնավաճառի անցկացման վայրը․ Մոսկվա, Բոլշայա Օրդինկա, 29/10, շին․ 2, հարկ 2։

Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով