Ինչպես նշեց խմբի մենակատարուհի Դաշան, ի պատասխան հարցին, թե ինչու է ընտրվել բարեգործական ուղղությունը Հայաստանում․ <<Երկրում դժբախտություն է, իսկ մենք հյուր ենք գալիս համերգով և չենք կարող անտեսել այն։ Բացի այդ, ես գիտեմ, որ Հայաստանն այս տարվա ընթացքում ընդունել է իմ շատ հայրենակիցների, այդ թվում նաև իմ ընկերներին և ծանոթներին։ Ինչի համար ես հայտնում եմ իմ հարգանքն ու երախտիքը>>։

Slot-ը Հայտնի ռուսական ռոք-խումբ է, որը նվագում է այլընտրանքային երաժշտություն։ Խումբը գործում է շուրջ 20 տարի, երաժիշտները թողարկել են ստուդիայում ձայնագրված 9 ալբոմ, մի քանի ալբով ռեմիքսներով և սաունդթրեքներով։ Մենք երախտապարտությամբ ընդունում ենք երաժիշտների օգնությունը։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն։ Մաղթում ենք ստեղծագործական հաջողություն և երաժշտական մեծ ձեռքբերումներ։
Slot խմբի երևանյան համերգի նվիրատվությունը ողջ գումարը կուղղվի Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցներին տրամադրվող ՀԻմնադրամի օգնության ծրագրերի իրականացմանը։

Լուսանկարը՝ արխիվ